Հայտնի են ճառագայթման ամենաբարձր ու ամենացածր մակարդակով սմարթֆոնները - RadioVan.fm

Онлайн

Հայտնի են ճառագայթման ամենաբարձր ու ամենացածր մակարդակով սմարթֆոնները

2019-02-10 17:37 , Наука, HiTech, 1256

Հայտնի են ճառագայթման ամենաբարձր ու ամենացածր մակարդակով սմարթֆոնները

Statista ընկերության փորձագետները նշել են այն սմարթֆոնները, որոնք օժտված են էլեկտրամագնիսական ճառագայթման ամենաբարձր մակարդակով։ Տվյալները հրապարակված են կազմակերպության Twitter-յան էջում։

Հակավարկանիշի առաջին հորիզոնականում է 2017 թվականի մոդել Xiaomi Mi A1-ը, որի ճառագայթման մակարդակը կազմում է 1,75 վատտ/կգ: Երկրորդ տեղում է հայտնվել OnePlus 5T սմարթֆոնը (1,68 վատտ/կգ), իսկ երրորդ՝ Xiaomi Mi Max 3 (1,58 վատտ/կգ):

Առաջին հնգյակը եզրափակել են OnePlus 6T-ն եւ HTC U12 Life-ը:

Ընկերությունը հակավարկանիշը կազմելիս օգտվել է գերմանական ճառագայթային պաշտպանության գերատեսչության տվյալները: Ընդ որում՝ Գերմանիայում ճառագայթման խորհուրդ տրվող մակարդակը կազմում է 0,6 վատտ/կգ, եւ փաստացի ցուցակի մեջ հայտնված բոլոր գաջեթները նորման գերազանցել են:

Statista-ն նաև ներկայացրել է ամենացածր էլեկտրամագնիսական ճառագայթման մակարդակով օժտված սմարթֆոնները։

Վարկանիշային աղյուսակը գլխավորել է Samsung Galaxy Note8-ն, որի ճառագայթումը չի գեևազանցում 0,17 վատտ/կգ։ Երկրորդ տեղում է ZTE Axon Elite (նույնպես 0,17 վատտ/կգ), իսկ երրորդ տեղում է LG G7-ն (0,24 վատտ/կգ)» Լավագույն հնգյակի մեջ են նաև երկու սմարթֆոն Samsung-ից՝ Galaxy A8 и Galaxy S8+։

Лента

Рекомендуем посмотреть