Այսօր ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` նշելով, որ Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը տևել է 1.5 ժամ:
Հիշեցնենք, օրեր առաջ` փետրվարի 1-ին, տեղեկատվություն տարածվեց, որ Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ի դեպ` Հատուկ քննչական ծառայությունը, որի վարույթում է գտնվում Մարտի 1-ի քրգործը, վերոնշյալի առնչությամբ պաշտոնական որևէ տեղեկություն չի հաղորդել: