Բրազիլիան հայտարարվել Է զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկիրը: Այդ մասին հայտնել Է Aviasales-ը:
Տուրիստական այս կազմակերպության փորձագետները պարզել են ճանապարհորդների համար ամենավտանգավոր ուղղությունները: Դրա համար նրանք վերլուծել են արտաքին գործերի նախարարության այն հաղորդագրությունները, որոնք նախազգուշացումներ են բովանդակում արտասահմանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, Տուրինդուստրիայի ռուսաստանյան միության (ՏՌՄ) վիճակագրությունը, ինչպես նաեւ ճանապարհորդների անձնական փորձը, որոնք համաձայնել են հաղորդակից դարձնել իրենց պատմություններին:
Միագումար վերլուծությունը ցույց Է տվել, որ զբոսաշրջիկների համար առավել սարսափելի Է Բրազիլիայում: Նրանց վախեցնում են «կրիմինալը, ֆավելները, անօթեւաններն ու թմրամոլները»: Ճանապարհորդ կանանցից մեկը պատմել Է, որ «Ռիոյի Իպանեմա լողափին հետնախորշերից եկած որոշ անձինք քաշում-պոկում են ոսկե շղթաները, իսկ Իգուասու ազգային պարկում ջրվեժի մոտ ապրող երկարառունգերը պրպտում են ուսապայուսակները»:
ԱԳ նախարարությունը հունվարին նախազգուշացրել Է Բրազիլիա ուղեւորություններից եւ հայտնել վիրուսային տենդի, սոցիալական բողոքների եւ ամբարտակի ճեղքման մասին: Երկրորդ տեղում Թուրքիան Է: ՏՌՄ-ի տվյալներով՝ 2018 թվականին այնտեղ զոհվել են 19 ռուսաստանցի զբոսաշրջիկ:
Նաեւ օգտատերերը գրում են հյուրանոցներում կատարվող կողոպուտների մասին, իսկ ոմանք իրենց արձագանքներում պատմում են սարսափազդու իրադարձությունների մասին. «Երբ ատվոմեքենայով ընթանում Էինք ավտոստոպով, վարորդը մի շիշ օղի խմելուց հետո հանեց ատրճանակը եւ սկսեց կրակել պատուհանին, ինչի պատճառով ես ինձ վատ զգացի»: Բողոքների եւ գրանցված միջադեպերի թվով երրորդ տեղում Հնդկաստանն Է: Տարեսկզբից այնտեղ չեն դադարում ցույցերը եւ վատթարանում Է օդի որակը:
Զբոսաշրջիկ կանանցից մեկը պատմել Է իր փորձի մասին. «Հիվանդացել Էի վարակիչ հիվանդությամբ, քանի որ պարզեցի, որ հյուրանոցում շշերի ջուրը ծորակից Էր: Բոլորին խորհուրդ եմ տալիս լվանալ ձեռքերը, ծորակից ջուր չխմել եւ ստուգել շշերի «փակ լինելը», սնվել ստուգված վայրերում, ավելի լավ Է հենց այնտեղ, որտեղ եւ տեղացիները»: Վտանգավոր Էկզոտիկայի մյուս օրինակն Ինդոնեզիան Է, որտեղ, ԱԳ նախարարության հաղորդագրությունների համաձայն, միայն հունվարին գրանցվել Է մի քանի երկրաշարժ, ցունամի, տոռնադո, հեղեղումներ եւ տեղի Է ունեցել դենգե տենդի բռնկում:
Զբոսաշրջիկները քանիցս բողոքել են կողոպուտներից եւ հյուրանոցի համարների դռները կոտրելուց: Երբեմն տհաճությունները կարող են լինել նաեւ հարուստ կենդանական աշխարհից: Հետազոտության մասնակիցն իր հիշողություններն Է պատմել Կոմոդո կղզի կատարած ուղեւորությունից: «Հսկայամողեսի կծելու դեպքերի 95 տոկոսը մահացու Է: Ես շեղվեցի եւ չլսեցի, որ ռեյնջերներն ինձ ինչ-որ բան են գոռում, մինչեւ որ մեկը մոտ վազեց ու քաշեց ձեռքիցս: Պարզվեց, որ թիկունքից արդեն մի քանի մետր հեռավորությամբ հսկայամողես Է եղել, որն ակնհայտորեն ուղղվել Էր իմ կողմը: Դա հիմար մահ կլիներ»:
Անհանգիստ ուղղությունների թոփը եզրափակում Է Ֆրանսիան: Այստեղ զբոսաշրջիկները վախենում են բողոքի ակցիաներից ու անկարգություններից: Ի հավելումն՝ ԱԳ նախարարությունը զգուշացնում Է ձնատեղումների եւ փոթորկալի քամու մասին: