Փետրվարի 1-ից մեկնարկած գլխուղեղի իշեմիկ կաթվածի անվճար բուժման ծրագրից օգտվել է 7 քաղաքացի - RadioVan.fm

Онлайн

Փետրվարի 1-ից մեկնարկած գլխուղեղի իշեմիկ կաթվածի անվճար բուժման ծրագրից օգտվել է 7 քաղաքացի

2019-02-07 14:01 , Общество, 1209

Փետրվարի 1-ից մեկնարկած գլխուղեղի իշեմիկ կաթվածի անվճար բուժման ծրագրից օգտվել է 7 քաղաքացի

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանի համաձայն փետրվարի 1-ից մեկնարկել է «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածներիթրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագիրը։

Առողջապահական գերատեսչության հողորդմամբ՝ ծրագրի շրջանակում արդեն իսկ 7 քաղաքացի ստացել է անհրաժեշտ բուժօգնություն` կատարվել է 4 թրոմբոլիզիս և 2 թրոմբոլիզիս` զուգակցված թրոմբէկտոմիայով:

«1 պացիենտի էլ կատարվել է ախտորոշիչ ցերեբրալ անգիոգրաֆիա, որից հետո չի իրականացվել թրոմբէկտոմիա` թրոմբի անոթի դիստալ հատվածում գտնվելու պատճառով: Վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից:

Մյուս 6 պացիենտի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ թրոմբոլիզիս ստացած 3 պացիենտ առողջական վիճակի բարելավմամբ դուրս է գրվել, իսկ 1-ը դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ: 2 պացիենտ, որոնց իրականացվել է թրոմբոլիզիս` հաջորդած թրոմբէկտոմիայով, ուղեկցող այլ հիվանդություններով պայմանավորված շարունակում են բուժումը»,-հայտնում են առողջապահություն նախարարությունից։

Գերատեսչությունից ընդգծում են, որ Ծրագրի կայացման գործում մեծ դերակատարում են ունեցել «ՄխիթարՀերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան»հիմնադրամի և«Էրեբունի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության բժիշկները, նաև առողջապահության նախարարի հրամանով հաստատված գլխուղեղի կաթվածների բուժման արդյունավետության բարձրացմանն ուղղված ազգային ծրագրին աջակցող Սփյուռքի աշխատանքային խումբը` ի դեմս Վիկեն Բաբիկյանի (Բոստոնի համալսարան, ԱՄՆ, նյարդաբանության պրոֆեսոր), Րաֆֆի Ավիտսյանի («Քլեվելենդ» կլինիկա, ընդհանուր անեսթեզիոլոգիայի բաժանմունք, ԱՄՆ, անեսթեզիոլոգիայի պրոֆեսոր, նեյրոանեսթեզիոլոգիայի ծրագրի տնօրեն), Արթուր Գրիգորյանի (Տորոնտոյի համալսարան,Կանադա, նյարդաբան), Միքայել Գրիգորյանի (ԱՄՆ, նյարդաբան, էնդովասկուլյար նյարդավիրաբույժ), Ներսես Սանոսյանի (Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, ԱՄՆ, նյարդավիրաբուժության դոցենտ), Միքայել Սքոն Մուրաթօղլու (Ալբերտայի համալսարան, Կանադա, նյարդավիրաբուժության դոցենտ):

Քննարկումներ են կազմակերպվել նաև Ֆրանսիայի առաջատար նյարդաբանական և նեյրո-անոթային կլինիկայի նյարդավիրաբույժ Մանվել Աղասանյանի և Մոսկվայի սիրտ-անոթային վիրաբուժության գիտական կենտրոնի վիրաբույժ Բագրատ Ալեքյանի հետ, որոնց կողմից ծրագիրն արժանացել է հավանության:

Лента

Рекомендуем посмотреть