Երեկ տեղական ժամանակով ժամը 23:31 (Գրինվիչի ժամանակով` ժամը 19:31) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64 աստիճան և արևելյան երկայնության 48.62 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կիլոմետր հյուսիս-արևմուտք, օջախի 10 կիլոմետր խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալլ:
Երկրաշարժը զգացվել է Արցախի Ստեփանակերտ, Շուշի և Հադրութ քաղաքներում՝ 3 բալլ ուժգնությամբ, ասված է հաղորդագրությունում: