Մայքլ Ջեքսոնի՝ մանկապղծության գործով հարցաքննության տեսանյութը հասանելի է - RadioVan.fm

Онлайн

Մայքլ Ջեքսոնի՝ մանկապղծության գործով հարցաքննության տեսանյութը հասանելի է  

2019-02-05 14:43 , Культура, Шоу бизнес, 2844

Մայքլ Ջեքսոնի՝ մանկապղծության գործով հարցաքննության տեսանյութը հասանելի է

«Դեյլի Մեյլ» ինտերնետային պարբերականը հրապարակել է փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի՝ մանկապղծության գործով հարցաքննությանտեսանյութը։

Տեսանյութում, որը արվել է 1996 թվականի մարտի 1-ին՝ Նյու Յորքի «The Four Seasons» հյուրանոցում, երգիչը հեգնանքով ու սարկազմով է պատասխանում է հարցերին, հաճախ ժպտում ու լուրջ չի ընդունում կատարվող։

Հարցաքննության ժամանակ լեգենդար երգիչը 37 տարեկան էր։

Նշենք՝ 2009 թվականի հունիսի 25-ին 50 տարեկան հասակում կյանքից հեռացած Մայքլ Ջեքսոնը մանկապղծության մեղադրանքով երկու անգամ՝ 1993 և 2003 թվականներին, կանգնել է դատարանի առջև։ Ինչպես գրել է երգչի կենսագիր Ռենդել Սալիվանն իր գրքում՝ «առաջին դեպքում Մայքլը ստիպված էր 13-ամյա Ջորդան Չանդլերի ընտանիքին որպես փոխհատուցում վճարել 22 մլն դոլար: Երգչի մահից հետո տղան խոստովանել է, որ Ջեքսոնին զրպարտել է հոր հրամանով: 2003-ին ատենակալներն ամբողջությամբ արդարացրել են երգչին»:

Մինչդեռ, 2019-ի հունվարի 24-ից փետրվարի 3-ն անցկացված ամերիկյան խոշորագույն «Սանդենս» կինոփառատոնում կայացել է Մայքլ Ջեքսոնի մասին «Leaving Neverland» ֆիլմի պրեմիերան, որում հաստատվում է երեխաների նկատմամբ երաժշտի բռնության և մանկապղծության վարկածը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть