Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը գտնվում է կործանման եզրին - RadioVan.fm

Онлайн

Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը գտնվում է կործանման եզրին

2019-02-04 19:26 , Культура, Шоу бизнес, 2340

Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը գտնվում է կործանման եզրին

Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը գտնվում է կործանման եզրին Գյումրիի կիսավեր գործարաններից մեկում: Այս մասին տեեկանում ենք Մինաս ավետիսյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից:

«Դեռ ժամանակ կա փրկելու Մինասի «Գիշեր» որմնանկարը, որը գտնվում է կործանման եզրին Գյումրի քաղաքի կիսավեր գործարաններից մեկում:

Որմնանկարը գտնվում է հուշարձանների ցանկում և պահպանվում է պետության կողմից: Բայց փաստացի կարիք կա այն րոպե առաջ փրկելու:

«Մինաս Ավետիսյան» մշակույթային հիմնադրամը բազմիցս բարձրաձայնել է սրա մասին, սակայն մինչ օրս միջոցներ չկան: Հիմնադրամը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում անցնել վերականգնման աշխատանքներին:

Նկարներն արված են հունվարի 31-ին»:

Лента

Рекомендуем посмотреть