«Պանթուրքիզմի վտանգն ուժեղանում է»․ Շարմազանովը դիմակայման ելքը գիտի - RadioVan.fm

Онлайн

«Պանթուրքիզմի վտանգն ուժեղանում է»․ Շարմազանովը դիմակայման ելքը գիտի

2019-02-04 15:46 , Политика, 1343

«Պանթուրքիզմի վտանգն ուժեղանում է»․ Շարմազանովը դիմակայման ելքը գիտի

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Նիկոլի իշխանությունը վարկաբեկում է Արցախի հերոսներին։

Պանթուրքիզմի վտանգն ուժեղանում է, իսկ Փաշինյանը հասարակությանը բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների։ Նախկիններին վարկաբեկելու մոլուցքով տարված նա անում է հայտարարություններ, որոնք հարվածում են մեր պետական շահերին։

Բաժանարար գծեր քաշելու ու այլընտրանքային կարծիք չլսելու հեղկոմական գործելաոճը կարող է թանկ նստել մեր պետության համար»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ում խոսքով ՀՀ վարչապետը ի զորու չէ դիմակայելու պետության առջև ծառացած մարտահրավերներին։

«Այսպես շարունակվելու դեպքում կա մեկ ելք։ Եվ այդ ելքը Նիկոլի օր առաջ հրաժական է»,-ամփոփել է գրառումը Էդուարդ Շարմազանովը։

Лента

Рекомендуем посмотреть