Հայոց լեզվի 9-րդ դասարանի թեստերի վերջերս հայտնված ժողովածուները երաշխավորված չեն․ նախարարությունը տեղեկացնում է - RadioVan.fm

Онлайн

Հայոց լեզվի 9-րդ դասարանի թեստերի վերջերս հայտնված ժողովածուները երաշխավորված չեն․ նախարարությունը տեղեկացնում է

2019-02-01 18:07 , Образование, 8996

Հայոց լեզվի 9-րդ դասարանի թեստերի վերջերս հայտնված ժողովածուները երաշխավորված չեն․ նախարարությունը տեղեկացնում է

««Հայոց լեզու» առարկայի 9-րդ դասարանի ավարտական քննության թեստերի /հարցարանների/ տարատեսակ ժողովածուները, որոնք վերջին շրջանում հայտնվել են շուկայում, չեն հրատարակվել ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ: Հետևաբար, նախարարության կողմից չերաշխավորված ուսումնական նյութերի օգտագործումը հանրակրթական ուսումնական հաստատություններում արգելվում է»,-այդ մասին հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից:

Միաժամանակ տեղեկացվում է, որ սույն տարվա ավարտական քննության թեստերում այդ ժողովածուներում առկա նյութերը չեն ընդգրկվելու, և դրանք ընդամենը նմուշային են:

Նշվում է, որ 9-րդ դասարանի ավարտական քննության թեստի նմուշը հասանելի է ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում` www.atc.am:

Лента

Рекомендуем посмотреть