200'000 դրամ տուգանք՝ կայանման համար վարորդներից ապօրինի գումար գանձողներին - RadioVan.fm

Онлайн

200'000 դրամ տուգանք՝ կայանման համար վարորդներից ապօրինի գումար գանձողներին

2019-02-01 18:02 , Право, 1727

200'000 դրամ տուգանք՝ կայանման համար վարորդներից ապօրինի գումար գանձողներին

Երևանի կենտրոնական փողոցներում կարմիր գծանշումներով վճարովի, նաև որոշ անվճար ավտոկայանատեղիներում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և մեքենաների կայանման լրացուցիչ գումարներ գանձելու համար մի շարք քաղաքացիներ հրավիրվել են ոստիկանություն: Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ երևույթը կանխելու նպատակով քաղաքային իշխանությունները ոստիկանության աջակցությամբ մի շարք միջոցառումներ են իրականացնում։

«Անթույլատրելի է, որ կողմնակի անձինք առանց օրինական թույլտվության իրականացնեն ձեռնարկատիրական գործունեություն՝ լրացուցիչ գումարներ գանձնելով այն քաղաքացիներից, որոնք արդեն իսկ վճարել են տեղի կայանման տուրքը»,-նշել է քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետի ժ/պ Հովիկ Սաֆարյանը՝ հավելելով, որ քաղաքացիներին ավելի վաղ տեղեկացրել են անօրինական գործունեությունը դադարեցնելու մասին։

«Նախապատրաստված նյութերը կուղարկվեն համապատասխան մարմիններ: Օրինազանց քաղաքացիները կկրեն վարչական պատասխանատվություն՝ 200 հազարական դրամի չափով: Ընդ որում, եթե որոշակի ժամանակահատվածում գանձված գումարների և չվճարված հարկերի ընդհանուր գումարը գերազազանցում է 500 հազար դրամը, ապա օրենսդրությունը սահմանում է քրեական պատասխանատվություն»,-փոխանցում են Երևանքի քաղաքապետարանի լրատվության վարչությունից:

Лента

Рекомендуем посмотреть