Կառավարության՝ 11,4 դրամով սուբսիդավորման արդյունքում խմելաջրի 1 խմ-ի համար կշարունակենք վճարել 180 դրամ - RadioVan.fm

Онлайн

Կառավարության՝ 11,4 դրամով սուբսիդավորման արդյունքում խմելաջրի 1 խմ-ի համար կշարունակենք վճարել 180 դրամ

2019-01-31 14:23 , Общество, 1754

Կառավարության՝ 11,4 դրամով սուբսիդավորման արդյունքում խմելաջրի 1 խմ-ի համար կշարունակենք վճարել 180 դրամ

Կառավարությունն ընդունել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման միջոցառման մասին» որոշում: Այսպիսով՝ բաժանորդների համար նախատեսված սակագները մեղմելու նպատակով կառավարությունն ընկերությանը կտրամադրի սուբսիդիա:

Մասնավորապես, ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի համար՝ գումարային 191,414 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 11,4 դրամի (ԱԱՀ-ով) չափով, ընդ որում՝ ջրամատակարարման ծառայության համար 162,702 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 9,702 դրամի (ԱԱՀ-ով) չափով և ջրահեռացման ծառայության համար՝ 28,712 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 1,712 դրամի (ԱԱՀ-ով) չափով:

Հիշեցնենք՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման մասին հարցը քննարկվել էր նախորդ տարվա նոյեմբերի 28-ին կայացած նիստում։

Лента

Рекомендуем посмотреть