Այսօր լրագրողները ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվել են՝ պարզե՞լ է նա արդյոք, թե օրեր առաջ քահանան ի՞նչ գործ է ունեցել դպրոցում։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը բարձաձայնել էր կրթության նախարար Արայիկ Հարությունյանի՝ «դպրոցում քահանայի հետ ունեցած միջադեպի» մասին, նշելով, որ Արարատի մարզի Այգեստան համայնքի միջնակարգ դպրոց այցելած նախարարը «անկիրթ վերաբերմունք է ցույց տվել պատահաբար դպրոց այցելած քահանայի նկատմամբ ասելով՝ դու այստեղ ինչ ես անում, և օրենքների բանավեճ սկսել հոգևորականի հետ»:
«Քահանան օրենք չի խախտել: Այսօր երեկոյան լայվ կանեմ, կպարզաբանեմ»,-ի պատասխան լրագրողների այն հարցի, թե արդյոք քահանայի՝ դպրոցում գտնվելը հակասում է սահմանադրությանը, ասել է նախարար Հարությունյանը։
Նա միաժամանակ շեշտել է՝ «Լինի քահանա, նախարար թե վարչապետ, պետք է ենթարկվի օրենքին»։