Ջերմուկի և Ամուլսարի ստորերկրյա ջրային համակարգերի միջև հիդրավլիկ կապ չկա. «Լիդիան Ինթերնեյշնլ» - RadioVan.fm

Онлайн

Ջերմուկի և Ամուլսարի ստորերկրյա ջրային համակարգերի միջև հիդրավլիկ կապ չկա. «Լիդիան Ինթերնեյշնլ»

2019-01-30 19:59 , Общество, 1523

Ջերմուկի և Ամուլսարի ստորերկրյա ջրային համակարգերի միջև հիդրավլիկ կապ չկա. «Լիդիան Ինթերնեյշնլ»

«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը ներկայացրել է Ամուլսարի և Ջերմուկի տարածքում ստորերկրյա ջրային համակարգերի իզոտոպային (հիդրոերկրաբանական) հետազոտության արդյունքները:

«Նոյեմբերի 18-ին նախաձեռնված հետազոտությունը նպատակ ուներ պատասխանելու շահագրգիռ կողմերի բարձրացված տեխնիկական հարցերին: Ջերմուկի և Ամուլսարի տարածքից 25 ջրի նմուշ է վերցվել նմուշարկման տարբեր կետերից: Նմուշները վերցվել են ՀՀ Կառավարության համապատասխան կենտրոնի ներկայացուցիչների ներկայությամբ: Լիդիանի կողմից վերցված նմուշները հետազոտվել են ALS միջազգային սերտիֆիկացված լաբորատորիայում (Չեխիայի Հանրապետություն), տվյալները մշակվել են Golder Assosiates (Գոլդեր Ասոշիեյթս, Մեծ Բրիտանիա) ընկերության գլխավոր հիդրոերկրաբանի կողմից, որի պաշտոնական եզրակացության մեջ մասնավորապես ասվում է.

«Ջերմուկի աղյուրների և հանքային ջրերի հորատանցքների քիմիական բաղադրությունը բնորոշ է հիդրոթերմալ ջրերին՝ ըստ ըստ դրանց հիմնական և հավելյալ իոնական քիմիական և բնապահպանական իզոտոպային բնութագրերի: Հիդրոթերմալ ջրերն ունեն d13C բաղադրություն, ինչպես նաև հստակ տարանջատված d180 և d2H, d34S, 87Sr / 86Sr և համախառն ալֆա և բետա ակտիվություն, ինչը հստակորեն տարբերվում է մակերևութային և ստորերկրյա ջրերի նմուշներից և համադրելի է հիդրոթերմալ ծագում ունեցող առանձին հոսքի ռեժիմի հետ: Ջրի այս տեսակը չի համընկնում Ամուլսար լեռան տարածքում արձանագրված ստորգետնյա ջրերին և հաստատում է, այն եզրահանգումը, որ Ամուլսարի ստորգետնյա ջրային համակարգը անբողջովին տարբեր է Ջերմուկի հիդրոթերմալ համակարգից: Որպես ամփոփում՝ հիմնվելով ստորգետնյա ջրերի հետազոտություններիտվյալների և վերլուծության վրա, որոնք ներկայացված են Ամուլսարի ծրագրի 2016թ.-ի ԲՍԱԳ-ում, զուգորդելով սույն հուշագրով ներկայացված հիմնական իոնային ևիզոտոպային տվյալները՝ հաստատվում է, որ Ջերմուկի տաք հանքային ջրերի համակարգը Ամուլսարի ստորգետնյա ջրերի և մակերևութային ջրերի հետ հիդրավլիկ կապ չունի»:

Այս հիդրոերկրաբանական հետազոտությունը վերահաստատում է 2013-ին Լիդիանի կողմից իրականացված հետազոտության արդյունքները, որոնք ներառված են Ամուլսարի ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) և Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) փաստաթղթերում, և միանշանակ հաստատում են, որ Ջերմուկի և Ամուլսարի ստորերկրա ջրային համակարգերի միջև հիդրավլիկ կապ չկա:

Հետազոտությունը նախագծվել և իրականացվել է ընդլայնելու դեռևս 2013 թվականին, որպես ելակետայինհավաքագրված տվյալների հետազոտությունը, որն այն ժամանակ իրակացվել էր պարզելու Ջերմուկի և Ամուլսարի ջրային համակարգերի միջև հեդրոերկաբանական կապի առկայությունը կամ բացակայությունը: Ջրի նմուշների հետազոտությունը իրակացվել էր Jones Environmental Laboratory (Մեծ Բրիտանիա) կողմից 2013 թվականին և վերլուծվել էր Golder Associates ընկերության կողմից:

Լիդիանը շեշտում է, որ Ամուլսարը նախագծված է և կառուցվում է ժամանակակից լավագույն չափանիշներով՝ բացառելով հանքի ազդեցությունը շրջակա որևէ ջրային համակարգի վրա:

Հիդրոերկրաբանական հետազոտությունը նաև հստակ ապացուցում է, որ Ամուլսարի և Ջերմուկի ջրային համակարգերը կապված չեն»,-նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

«Լիդիան Արմենիա» ընկերությունից միաժամանակ հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից պաշտոնապես տեղեկացվել են, որ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկություններ դիտավորությամբ թաքցնելու ենթադրյալ փաստի վերաբերյալ հարցուցված քրեական գործի շրջանակներում ընտրվել է ELARD միջազգային խորհրդատվական ընկերությունը, որն էլ ուսումնասիրելու է «Լիդիան»-ի ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերում ներառված հետազոտությունները՝պարզելու Ամուլսարի ծրագրի հնարավոր բացասական ազդեցությունների առկայության հավանականությունը և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների հիմնավորվածությունը։

ELARD ընկերության հետ պայմանագիրը, սակայն, պետք է կնքվի պետական ֆինանսավորմամբ և հետազոտության սկզբի ժամկետները դեռևս հայտարարված չեն: Հետզոտությունը նախատեսվում է իրականացնել մինչև 12 շաբաթվա ընթացքում:

ELARD ընկերության տեխնիկական հանձնարարության մեջ ներառվում է.

Ջրային ռեսուրսների վրա ազդեցության գնահատում,

Երկրաբանության վրա ազդեցության գնահատում,

Կենսաբազմազանության վրա ազդեցության գնահատում,

Օդի որակի վրա ազդեցության գնահատում,

Համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջ քաշված տեխնիկական հարցերի օբյեկտիվ պարզաբանում:

««Լիդիան»-ըվստահ է, որ հետազոտությունը կհաստատի ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստթղթերի լիարժեք արժանահավատությունը և որ «Լիդիանի» ներկայացրած այս փաստաթղթերը կարող են օրինակ դառնալ հետագայում Հայաստանում այլ ծրագրերում կիրառելու համար»,-ասված է «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ, ընկերությունը ներկայացրել է ALS միջազգային սերտիֆիկացված լաբորատորիայում իրականացված (Չեխիայի Հանրապետություն), հետազոտության արդյունքները, որի տվյալները մշակվել են Golder Assosiates (Գոլդեր Ասոշիեյթս, Մեծ Բրիտանիա) ընկերության գլխավոր հիդրոերկրաբանի կողմից:

Հետազոտության եզրակացության մեջ նշված է, որ Ջերմուկի տաք հանքային ջրերի համակարգը Ամուլսարի ստորգետնյա ջրերի և մակերևութային ջրերի հետ հիդրավլիկ կապ չունի։

Նշենք՝ Ամուլսարի շահագործման դեմ Ջերմուկում և հարակից համայնքներում բողոքի ցույցերի և բնապահպանների կողմից հանք տանող ճանապարհի փակման հետևանքով «Լիդիան Արմենիան» ընկերությունը տևական ժամանակ է Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում որևէ աշխատանք չի իրականացնում։ Բնապահպանները համոզված են, որ հանքի շահագործումը լուրջ վնաս կհասցնի տարածաշրջանի բնապահպանությանը, այնտեղ բնակվող մարդկանց առողջությանը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть