«Կիսադատարկը լավ ես ասում, մարդիկ կիսասոված են քնում»․ օգտատերերի արձագանքը Փաշինյանի՝ «Հզորագույն համերգ, կիսադատարկ դահլիճ» գրառմանը - RadioVan.fm

Онлайн

«Կիսադատարկը լավ ես ասում, մարդիկ կիսասոված են քնում»․ օգտատերերի արձագանքը Փաշինյանի՝ «Հզորագույն համերգ, կիսադատարկ դահլիճ» գրառմանը

2019-01-30 17:09 , Общество, 2733

«Կիսադատարկը լավ ես ասում, մարդիկ կիսասոված են քնում»․ օգտատերերի արձագանքը Փաշինյանի՝ «Հզորագույն համերգ, կիսադատարկ դահլիճ» գրառմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե երեկ կնոջ՝ Աննայի հետ ներկա է եղել Կոմիտասի 150-ամյակին նվիրված Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին: «Կոմիտասի 150-ամյակ, Ազգային ակադեմիական երգչախումբ, դիրիժոր՝ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան, հզորագույն համերգ: Եւ՝ կիսադատարկ դահլիճ: Սա մեր մշակութային կյանքի եւ քաղաքականության իրական երեսն է. ում հարցնես՝ կասեն, որ Կոմիտասը, Չեքիջյանը, Ակադեմիական երգչախումբը մեզ համար ազգային արժեքներ են: Բայց համակարգը կառուցված է այնպես, որ այդ ազգային արժեքի հետ հնարավորինս քիչ մարդ շփվի, քիչ մարդ հարաբերվի,-գրել է վարչապետը՝ ընդգծելով,-նոր Հայաստանում մարդը արվեստի, մշակույթի հետ պետք է իրական և մշտական հարաբերությունների մեջ լինի, ազգային արժեքները պետք է մոտ լինեն մարդուն՝ ծնողի, հարազատի, յուրայինի նման»:

Վարչապետի գրառմանն արձագանքել են ֆեյսբուքի մի քանի հարյուր օգտատեր, հիմնականում, բացասական մեկնաբանություններով։

«Կիսադատարկը լավ ես ասում, մարդիկ կիսասոված են քնում ու չեն կարողանում իրենց երեխաներին անգամ թատրոն տանել, դրա հետ միասին արդարացնում ես նախկինների պես թալանած պարգևավճարները, Արարատ Միրզոյանի հպարտացած ու գոռոզացած կերպարը, ով մեր հաշվին կասծյում հագցնողա պահում։ Վարչապե՛տ, երկիրդ է կիսադատարկ, որ օր օրի դատարկվում է, խոստումներիդ ու երդումներիդ տեր կանգնի, տիրություն արա»,-գրել է Հայկ Զոհրաբյանը։

Մեկ այլ օգտատեր՝ Հերմինե Զարգարյանը գրել է․

«Պարոն Փաշինյան, կարող է տոմսի արժեքը ճշտած լինեք? Հետո փողոցում մի երկու թոշակառուի, դասատուի, գործազուրկի, նպաստավորի հարցնեիք, իրեն կարող է թույլ տալ նման շռայլություն, որն է` մի 3 օր սոված մնա, բայց Կոմիտաս լսի… կեցությունն է որոշում գիտակցությունը… մարդկանց գիտակցությունն այսօր կեցության մասին խնդիրներով է ծանրաբեռնված… ձեր պաթոսը շատ ծիծաղելի է… կարծես` դուք էլ եք արդեն կտրվել իրականությունից»։

Ժիրայր Շահրիմանյանն էլ հարց է ուղղել, թե այս 1 տարվա ընթացքում ի՞նչ արվեց պրոֆեսիոնալ արվեստին աջակցելու ուղղությամբ՝ տարակուսելով՝ «Մակու՞նցը պետք է առաջընթաց ապահովեր: Էհ...»։

Նշենք, երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկն ազդարարող համերգի տոմսերն արժեցել են 1000-5000 դրամ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть