Շտապօգնության ծառայության կազմակերպման հարցերի շուրջ նախարարությունը լուրջ հետևություններ կանի - RadioVan.fm

Онлайн

Շտապօգնության ծառայության կազմակերպման հարցերի շուրջ նախարարությունը լուրջ հետևություններ կանի

2019-01-30 17:07 , Общество, 1385

Շտապօգնության ծառայության կազմակերպման հարցերի շուրջ նախարարությունը լուրջ հետևություններ կանի

Նկատի ունենալով վերջին շրջանում շտապօգնության մեքենաների վթարման դեպքերը՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչով դիմում է Շտապօգնության ծառայության ղեկավարությանը՝ հորդորելով ապահովել շտապօգնության մեքենաների վարորդների կողմից երթևեկության բոլոր կանոնների խստորեն պահպանումը, երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար ձայնային և լուսային ազդանշանների պարտադիր միացրած լինելը։

Նախարարը երթևեկության մյուս մասնակիցներին էլ կոչ է անում միշտ զիջել շտապօգնության մեքենաներին։

Այդ մասին աշխատանքային երկօրյա այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Առողջապահության նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Лента

Рекомендуем посмотреть