Եվրամիությունը նախորդ տարվա զարգմացման դիմաց Հայաստանին «կխրախուսի» - RadioVan.fm

Онлайн

Եվրամիությունը նախորդ տարվա զարգմացման դիմաց Հայաստանին «կխրախուսի»

2019-01-29 17:55 , Политика, 1170

Եվրամիությունը նախորդ տարվա զարգմացման դիմաց Հայաստանին «կխրախուսի»

«Այսօր 300 մլն եվրոյի ծրագրեր իրագործվում են, ևս 100 մլն եվրոյի ծրագրեր «ճանապարհին են»»,-այդ մասին այսօր արտաքին գործերի նախարարությունում նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտնել է Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը՝ խոսելով Եվրոպական Միության կողմից Հայաստանին տրվող ֆինանսական օժանդակության ընդլայնման մասին։

Հարցին՝ արդյո՞ք այդ որոշման վրա ազդել է Հայաստանում 2018թ. տեղի ունեցած իրադարձությունները՝ Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարն ասել է․ «Մենք հատուկ բյուջետային տող ունենք, որն այսպես ասած, նվիրված է հատուկ ձեռքբերումներին՝ իրավունքների գերիշխանության ու ժողովրդավարության բնագավառում: Անշուշտ, դա լրացուցիչ ֆինանսական օժանդակության աղբյուր կլինի Հայաստանի համար: Մենք արդեն իսկ անցյալ տարի մի փոքր դա արեցինք, բայց ավելին կանենք 2019թ.-ին: Ես հանդգնում եմ արդեն այսօր հայտարարել, որ լրացուցիչ օժանդակություն կլինի՝ որպես խրախուսանք՝ անցյալ տարվա զարգացման համար»։

Մնացականյան-Հաան համատեղ մամլո ասուլիսի մասնրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ նախորդ տարվա հուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրված մամլո ասուլիսում զարմանք էր հայտնել, թե Եվրամիությունում դեռ կան պաշտոնյաներ, ովքեր չեն նկատում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները՝ տարակուսելով, որհեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող օգնության ծավալը չի փոխվել:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть