Այսօր կայացել է Արմավիր քաղաքի ավագանու այս տարվա առաջին նիստը, որում օրակարգային 6 հարցերից առաջինը վերաբերել է ԱԺ նախկին պատգամավոր գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանին Արմավիր համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ որոշումը ուժը կորցրած ճանաչելուն։
Որոշումն ընդունվել է միաձայն:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը քաղաքային իշխանությունների որոշմամբ Արմավիրի պատվավոր քաղաքացի էր ճանաչվել 2006 դեկտեմբերի 5-ին։
Յուրացման գործով այժմ կալանքի տակ գտնվող նախկին պատգամավորը, հիշեցնենք, նախորդ տարվա հուլիսի 24-ին զրկվեց նաև Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը