ԱԺ ղեկավար կազմը հրաժարվում է սպասարկող մեքենաներից - RadioVan.fm

Онлайн

ԱԺ ղեկավար կազմը հրաժարվում է սպասարկող մեքենաներից

2019-01-25 14:48 , Политика, 1268

ԱԺ ղեկավար կազմը հրաժարվում է սպասարկող մեքենաներից

ԱԺ աշխատակազմի վարչությունների պետերը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, ինչպես նաև մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները հետայսու չեն ունենա իրենց սպասարկող ավտոմեքենաներ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ որոշումը կայացվել է դեռևս մեկ շաբաթ առաջ՝ իր և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ։

Խորհրդարանի խոսնակը միաժամանակ ընդգծում է, որ էականորեն կնվազեցվի մնացյալ մեքենաներին հատկացվող բենզինի չափաքանակը։

«Աշխատակազմի և հանձնաժողովների բնականոն աշխատանքներն ապահովելու համար կգործեն հերթապահ մեքենաներ, որոնք առանձին դեպքերում նախապես ներկայացված և հիմնավոր հայտի հիման վրա կիրականացնեն պահանջվող տեղափոխումը»,-տեղեկացնում է Արարատ Միրզոյանը։

Նշենք՝ երեկ էլ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թվի կտրուկ կրճատման մասին հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։


Лента

Рекомендуем посмотреть