Չինական «Xinjiang Zheng Yi Agriculture Scienceand Technology CO» ՍՊ ընկերությունը Կոտայքի մարզում վերելակների հավաքման արտադրամաս կհիմնի։
Ընկերության խորհրդի նախագահ Լի Սյենմինն այսօր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպմանը նշել է, որ ըստ ներդրումային ծրագրի՝ նախատեսվում է տարեկան ավելի քան 2000 վերելակ արտադրել, ընդ որում՝ արտադրական գործընթացի մեծ մասը կազմակերպելով Հայաստանում։
«Higer Bus Company Limited» ՍՊԸ-ի ԱՊՀ երկրների ուղղության տնօրեն Ջան Ցիֆան իր հերթին ներկայացրել է տրանսպորտային ցանցի բարելավման և ավտոբուսների ներկրման ծրագիրը։
Հանդիպման ավարտին նախարար Տիգրան Խաչատրյանը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել աջակցելու ներդրողներին և քննարկելու իրենց հուզող խնդիրները, նաև հավելել է․ «Հուսով ենք, մեկնարկող ծրագրերի արդյունքներն այնքան ոգևորիչ կլինեն ձեզ համար, որ դուք կմտածեք Հայաստանում նոր, ավելի խոշոր ծրագրեր նախաձեռնելու մասին»։