Հայաստանն ու Սինգապուրը կզարգացնեն համագործակցությունը տարբեր ոլորտներում - RadioVan.fm

Онлайн

Հայաստանն ու Սինգապուրը կզարգացնեն համագործակցությունը տարբեր ոլորտներում

2019-01-24 17:25 , Политика, 1154

Հայաստանն ու Սինգապուրը կզարգացնեն համագործակցությունը տարբեր ոլորտներում

Հայաստանը շահագրգռված է Սինգապուրի հետ տարբեր ոլորտներում համագործակցության շարունակական ընդլայնմամբ և վերջինիս զարգացման փորձն օրինակելի է hամարում։ Այդ մասին Դավոսում Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարատնամի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին և անհրաժեշտ համարել Սինգապուրի բիզնեսին Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունների մասին ազդակներ հաղորդելը:

«Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են Հայաստանից տարբեր ապրանքների` կոնյակի, գինու, գարեջրի, հյութերի և վերամշակված այլ մթերքների` Սինգապուր արտահանելու հնարավորությունները:

Թարման Շանմուգարատնամը նշել է, որ իր երկրի կառավարությունը ևս կարևորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը` հաշվի առնելով նաև մեր երկրում տեղի ունեցած վերջին դրական փոփոխությունները: Նա Նիկոլ Փաշինյանին է փոխանցել իր երկրի վարչապետի` Սինգապուր այցելելու հրավերը և նշել, որ այն կարող է նոր թափ հաղորդել երկկողմ փոխգործակցությանը տարբեր ուղղություններով: Փոխվարչապետը հավելել է, որ հայերը Սինգապուրում հայտնի են որպես օրինակելի քաղաքացիներ և ունեն բարձր հեղինակություն սինգապուրցիների շրջանում: Թարման Շանմուգարատնամը նշել է, որ իր երկրի գործարար շրջանակներին կփոխանցի Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Միաժամանակ, նա հավակնոտ է համարել ՀՀ կառավարության` կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնես միջավայրի բարելավման, կառավարման համակարգի արդիականացմանը միտված ծրագրերը»,-հայտնում են կառավարության մամլո ծառայությունից՝ միաժամանակ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում տեղի ունենալիք ՏՏ ոլորտի համաշխարհային կոնգրեսի մասին՝ կարևորելով սինգապուրյան ընկերությունների մասնակցությունն այդ խոշոր միջոցառմանը:

Лента

Рекомендуем посмотреть