Քաղաքացին այլևս չի վճարի չարորակ հիվանդությունների վիրահատության համար - RadioVan.fm

Онлайн

Քաղաքացին այլևս չի վճարի չարորակ հիվանդությունների վիրահատության համար

2019-01-23 15:25 , Общество, 1509

Քաղաքացին այլևս չի վճարի չարորակ հիվանդությունների վիրահատության համար

Չարորակ հիվանդությունների վիրահատության համար քաղաքացիներն այսուհետ գումար չեն վճարի, դրանք կիրականացվեն պետպատվերի շրջանակում։ Այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք այս տարի ունենք մոտ 700 միլիոն դրամի աճ ուռուցքաբանական ծառայությունների համար, դա ավելացել է անցյալ տարվա 1.1 մլրդ դրամի վրա: Մենք քննարկումների արդյունքում եկանք նրան, որ պետք է մեղմենք քաղաքացիների վրա եղած բեռը, համավճարի մասին է խոսքը»,-ասել է նախարարը՝ շեշտելով, որ առաջ պետությունը ուռուցքաբանական վիրահատության համար վճարում էր գումարի շատ քիչ մասը, ինչը անտրամաբանական է կոչել պետպատվեր:

«Հիմա որոշվել է, որ այդ գումարի մեծ մասը ծախսվելու է համավճարը հանելու համար: Հիմա, եթե կարիք կլինի ուռուցքաբանական վիրահատության այն բժշկական կենտրոններում, որոնք կունենան պետպատվեր, ապա վիրահատության համար քաղաքացին գումար չի վճարի»,-մանրամասնել է Թորոսյանը՝ հավելելով, որ պետությունը կփոխհատուցի այդ վիրահատության գինն ամբողջությամբ և շուկայական գնով։

Лента

Рекомендуем посмотреть