Գրիպի, օդակաթիլային և սուր շնչառական վարակների (սեզոնայնությամբ պայմանավորված) տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դեկտեմբեր-հունվար ամիսներին մանկական նախադպրոցական կազմակերպություններին և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին իրազեկել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջների մասին և հորդորել.
◆ Նախադպրոցական կազմակերպություններում առավոտյան ընդունելության ժամանակ ծնողներից տեղեկանալ երեխայի առողջական վիճակի մասին, կատարել ամենօրյա ջերմաչափում:
◆ Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության մուտքի մոտ իրականացնել երեխաների և ուսուցչական անձնակազմի զննում սուր շնչառական վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններով անձանց հայտնաբերելու համար:
◆ Հայտնաբերված հիվանդ և հիվանդության կասկածով երեխաներին չընդունել կազմակերպություն, օրվա ընթացքում հայտնաբերված կասկածելի հիվանդներին մեկուսացնել:
◆ Կատարել շենքերի օդափոխություն և խոնավ մաքրում:
◆ Սահմանափակել զանգվածային միջոցառումները:
◆ Շենքերում պահպանել առնվազն 18-22 ցելսիուս ջերմաստիճան։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ նշված սանիտարական նորմերը չպահպանելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։