Ի գիտություն նորընծա պատգամավորների, ասեմ, որ «Հին Հայաստանում» այդ պրակտիկան կիրառվում էր․ Արտակ Զաքարյան - RadioVan.fm

Онлайн

Ի գիտություն նորընծա պատգամավորների, ասեմ, որ «Հին Հայաստանում» այդ պրակտիկան կիրառվում էր․ Արտակ Զաքարյան

2019-01-16 19:03 , Политика, 1442

Ի գիտություն նորընծա պատգամավորների, ասեմ, որ «Հին Հայաստանում» այդ պրակտիկան կիրառվում էր․ Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը լիահույս է՝ նորընտիր պատգամավորները շուտով կհասկանան, որ խոսելով երկիր չեն զարգացնի։ Նա հետևել է խորհդարանի այսօրվա նիստին, լսել ելույթներն ու կարևոր դիտարկում արել։

«Խորհրդարանն այսօր քննարկում և առաջարկում էր տարբեր երկրներում ՀՀ դեսպանների նշանակումից հետո, դեսպանընկալ երկիր մեկնելուց առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով հրավիրելու և տվյալ երկրի հետ առկա հարաբերությունները քննարկելու համար: Ի գիտություն նորընծա պատգամավորների, ասեմ, որ ինչպես իրենք են ասում “Հին Հայաստանում” այդ պրակտիկան կիրառվում էր և ավանդույթի ուժ էր ստացել: Նախկինում բազմաթիվ նորամուծություններ են իրականացվել, և պարգամավոր Մարուքյանը դրանցից որոշների մասին խոսեց իր ելույթում:

Էդմոն Մարուքյանը, Շիրակ Թորոսյանը, Վահե Էնֆիաջյանը, Հովհանես Իգիթյանը նախկինում էլ ներգրավված են եղել հանձնաժողովի աշխատանքներում և այդ առումով ինստիտուցիոնալ հիշողության կրողներ են: Կարծում եմ բացառապես ռոմանտիզմով օծված մեր երիտասարդներին մատնացույց կանեն խորհրդարանական դիվանագիտության նրբությունների, բարդությունների, շահերի և դրանց դրսևորումների մասին: Իսկ երբ բախվեն առաջին իսկ դժվարությունների հետ, հուսով եմ կհասկանան, որ խոսելով երկիր չես զարգացնի. աշխատել է պետք, և որ խորհրդարանական դիվանագիտությունն էլ է լռություն սիրում:

Արտաքին հարաբերությունների նախկին հանձնաժողովների և բարեկամական խմբերի շնորհիվ ինչպես նաև դեսպանների աջակցությամբ խորհրդարանական սերտ ու գործնական երկկողմ հարաբերություններ էին ձևավորվել Ռուսաստանի, Վրաստանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Չինաստանի, Իրանի, Գերմանիայի, Չեխիայի, Սլովակիայի, Լիտվայի, Լատվիայի, ԱՄՆ-ի, Բելգիայի, Լիբանանի, Ռումինիայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Հունաստանի, Կիպրոսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ղազախստանի, Բելոռուսի, Շվեցարիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Շվեդիայի, Նիդեռլանդների, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի խորհրդարանների հետ:

Ձևավորված գործընկերության շնորհիվ հնարավոր է եղել Եվրոպական խորհրդարանում, ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում, ՍԾՏՀ ԽՎ-ում, Եվրանեսթ ԽՎ-ում, ԱՊՀ ԽՎ-ում, ՀԱՊԿ ԽՎ-ում, Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում, ՆԱՏՕ ԽՎ-ում հետևողականորեն պաշտպանել հայկական շահերն ու իրականացնել նաև նախաձեռնողական քաղաքականության: Երկկողմ ձևաչափերում կասեցվել կամ բացառվել են ադրբեջանական նախաձեռնությունները՝ այս կամ այն խորհրդարանում հակահայկական բանաձևերի ընդունման նպատակով: Այդ հարաբերությունները խթանել են ՀՀ անվտանգության ապահովմանը, արցախյան հիմնախնդրի պատշաճ ներկայացմանը (նախորդ տարիներին տասնյակ խորհրդարանականներ են այցելել Արցախ), տարածաշրջանային ինտեգրմանը, տնտեսական հետաքրքրությունների ձևավորմանը, ՀՀ-ԵՄ համաձայնագրի առաջ մղմանը, Ցեղասպանության 100-ամյակի միջազգայնացմանը, համապատասխան հայտարարությունների ընդունմանը, տվյալ երկրի խորհրդարաններում քաղաքական նպաստավոր միջավայրի ձևավորմանը, հայկական մշակութային ժառանգության հետ կապված խնդիրների վերհանմանը, երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացմանը և այլն:

Պարոնայք նորընտիր պատգամավորներ, Ձեզանից առաջ էլ է կյանք եղել, ձեզանից հետո էլ է լինելու: Նախ և առաջ սովորեք եղածը պահպանել և հնարավորության դեպքում նաև զարգացնել: Հավատացեք, դա շատ կարևոր է:

Հաջողություն եմ մաղթում ՀՀ ԱԺ նոր կազմավորվող արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին, բարեկամական խմբերին ու խորհրդարանական պատվիրակություններին: Պատրաստ եմ աջակցել՝ ըստ անհրաժեշտության»,-գրել է Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում:

Лента

Рекомендуем посмотреть