ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը Փաշինյանին շնորհավորել ու հույս է հայտնել - RadioVan.fm

Онлайн

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը Փաշինյանին շնորհավորել ու հույս է հայտնել

2019-01-16 18:17 , Политика, 1331

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը Փաշինյանին շնորհավորել ու հույս է հայտնել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Հայաստանի կառավարությունից հայտնում են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի ուղերձում նշվում է, որխորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները վերահաստատում են, որ Հայաստանի ժողովուրդը Փաշինյանի կողմից հայտարարված ժողովրդավարական խորը բարեփոխումների ուղղության հետ հույսեր է կապում և պատրաստ է մասնակցել դրա իրականացմանը՝ հանուն սեփական երկրի լավ ապագայի:

«Վստահ եմ, որ հենվելով այդ աջակցության վրա՝ Ձեր գլխավորած կառավարությունը կհասնի զգալի առաջընթացի ՝ քաղաքական, սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում»,- ասել է Սեմերիկովը՝ նշելով, որ հույս ունեն շարունակել և ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ ՀԱՊԿ ձևաչափում՝ կազմակերպության հետագա զարգացման և ՀԱՊԿ անդամ-պետությունների անվտանգության ապահովման ներուժի բարձրացման ուղղությամբ՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու նպատակով»,-ընդգծել է Վալերի Սեմերիկովը շնորհավորական ուղերձում:

Նկատենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախորդ տարվա նոյեմբերի 2-ից թափուր մնացած գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել։

«Կոմերսանտ»-ի հաղորդմամբ՝ ՀԱՊԿ անդամ վեց պետություններից հինգը, Հայաստանից զատ, պաշտոնապես հաստատել են իրենց աջակցությունը Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությանը այդ պաշտոնում։ Այն հիշեցնենք, թափուր է այն բանից հետո, երբ Հայաստանն այդ պաշտոնից վաղաժամ հետ կանչեց իր ներկայացուցչին՝ Յուրի Խաչատուրովին, ում մեղադրանք է առաջադրված 2008-ի մարտի 1, 2-ին Հայաստանում Սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Лента

Рекомендуем посмотреть