2018 թվականին Հայաստան է ներմուծվել է 67 հազարից ավել մեքենա՝ 2017-ի 39 հազար-ի, և 2016-ի 17 հազարի դիմաց: Տվյալներն այսօր լրագրողներին է փոխանցել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
Ավտոմեքենաները հիմնականում ներմուծվել են Վրաստանից, ԱՄՆ-ից և Ճապոնիայից, որոնց ծագման երկրներն են Գերմանիան, Ճապոնիան, ԱՄՆ-ն և Կորեան։
Անանյանի խոսքով՝ 2016թ-ինմինչև 5 հազար դոլար արժողությամբ մեքենաների քանակը կազմել է 14 հազար, 5-10 հազար դոլար արժողությամբ մեքենաներինը՝ 1700, իսկ մնացած մեքենաները եղել են 15 հազար դոլարիցբարձր:
2017 թ-ին էլ ներկրվել է մինչև 5 հազար դոլար արժողությամբ 35 հազար մեքենա, 5-10 հազար դոլար արժողությամբ՝ 2,7 հազար, 500 մեքենա էլ՝ 10-15 հազար դոլար արժողությամբ, իսկ մնացածը՝ 15 հազար դոլարից բարձր: