Առաջարկվում է փաստաբանին և նոտարին զրպարտելը համարել քրեորեն պատժելի արարք - RadioVan.fm

Онлайн

Առաջարկվում է փաստաբանին և նոտարին զրպարտելը համարել քրեորեն պատժելի արարք

2019-01-15 19:01 , Право, 1668

Առաջարկվում է փաստաբանին և նոտարին զրպարտելը համարել քրեորեն պատժելի արարք

Արդարադատության նախարարությունը հեղինակել և Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ:

Նախագծով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել փաստաբանին կամ նոտարին (կապված նրա մասնագիտական գործունեության կամ լիազորությունների իրականացման հետ) վիրավորանք հասցնելու կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիք ներկայացնելու համար, սահմանել պատասխանատվություն փաստաբանին զրպարտելու համար:

Արդարադատության նախարարությունը նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորում է այն հանգամանքով, որ «վերջին շրջանում հաճախ են դարձել փաստաբաններին՝ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում վիրավորելու և զրպարտելու դեպքերը: Քիչ չեն նաև նոտարներին՝ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում վիրավորանք հասցնելու և նրանց նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքերը: ․․․վերոնշյալ արարքներն ունեն հանրային վտանգավորության բարձր աստիճան, քանի որ դրանք իրենց բացասական ազդեցություննեն ունենում ոչ միայն փաստաբանի և նոտարի անձի, այլ նաև վերջիններիս կողմից իրականացվող մասնագիտական գործունեության արդյունքի վրա և հանդիսանում են վերջիններիս վրա ճնշում գործադրելու և նրանց մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու միջոց»:

Միաժամանակ արձանագրվում է, որ միայն քաղաքացիաիրավական պատասխանատվությունը արդյունավետ միջոց չի հանդիսանում վերջիններիս արժանապատվությունը և գործարար համբավը պաշտպանելու համար, հետևաբար, քրեական պատասխանատվություն նախատեսելը, վստահ են նախագծի հեղինակները, պրեվենտիվ (կանխիչ) նշանակություն կունենա։

Այսօր շրջանառության մեջ դրված վերոնշյալ նախագիծը բաց է դիտողություն-առաջարկների համար մինչև հունվարի 15-ը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть