Ջայլամներին հատուկ այլ բաներով զբաղվելը միայն վատթարացնում է մեր վիճակը․ քաղաղագետ - RadioVan.fm

Онлайн

Ջայլամներին հատուկ այլ բաներով զբաղվելը միայն վատթարացնում է մեր վիճակը․ քաղաղագետ

2019-01-15 15:46 , Политика, 1088

Ջայլամներին հատուկ այլ բաներով զբաղվելը միայն վատթարացնում է մեր վիճակը․ քաղաղագետ

«Դժվար օրեր են սպասվում մեզ»,-արձանագրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ մատնանշելով արտաքին քաղաքական մի շարք իրողություններ, որոնց հետ Հայաստանը, ըստ քաղաքագետի, հաշվի չի նստում։

«Իրանի շուրջ կարևոր զարգացումներ են տեղի ունենում։ Այդ երկիրը փոխվել է՝ նույնը չէ ինչ մի քանի տարի առաջ էր։ Պաշտոնական Թեհրանի տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթություններն էլ, մեր երկրի հանդեպ մոտեցումներն էլ են փոխվել։ Ո՞վ է հիմա դրա մասին մտածում Հայաստանում, չգիտեմ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետը՝ միաժամանակ նշելով, որ Ռուսաստանը հետխորհրդային տարածաշրջանն է վերափոխում և Հայաստանին շանս էր տրված լուրջ դերակատարում ունենալ այդ գործընթացում։

«Մերժեցինք։ Ինչու՞։ Դա էլ չգիտեմ։ Խելքը գլխին քննարկում սրա մասին էլ չեղավ. խզմալյանական լաչառությունը չթողեց։

… Հիմա այս ամենը մտքումս ունենալով՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստն ու դրան հաջորդած հանրային քննարկումներին եմ հետևում։ Դժվար օրեր են սպասվում մեզ։

Աշխարհից կտրված հնարավոր չէ ապրել։ Այո, ընդունում եմ՝ դա մեր ժողովրդի հազարամյա պրոբլեմն է, բայց մի բան է, երբ մարդն ապրում է V դարում, և միանգամայն այլ, երբ նա ուզում է մեկուսանալ XXI դարում։

Մեր ժամանակների Ավարայրն այլ պահանջներ ունի իր կերտողներից։ Բախտի բերումով խորհրդարանում հայտնված տարբեր մարդկանց հիմարություններով ուրախանալը, քաղաքական իրական կարևորություն ունեցող հարցերի փոխարեն սրա-նրա բաճկոնները քննարկելն ու ջայլամներին հատուկ այլ բաներով զբաղվելը միայն վատթարացնում են մեր վիճակը։ Լրջանալ է պետք»,-եզրափակել է գրառումը Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Лента

Рекомендуем посмотреть