Առաջարկվում է կալանավորման 1 օրը հավասարեցնել ազատազրկման ձևով նշանակվող պատժի 1.5 օրվան - RadioVan.fm

Онлайн

Առաջարկվում է կալանավորման 1 օրը հավասարեցնել ազատազրկման ձևով նշանակվող պատժի 1.5 օրվան

2019-01-14 19:07 , Право, 1678

Առաջարկվում է կալանավորման 1 օրը հավասարեցնել ազատազրկման ձևով նշանակվող պատժի 1.5 օրվան

Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է կալանավորման 1 օրը հավասարեցնել ազատազրկման ձևով նշանակվող պատժի 1.5 օրվան:

Նախաձեռնության հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է։

«Հայտնի փաստ է, որ քրեական գործերի քննությունը կարող է ձգվել մի քանի ամիս և ավելի, իսկ այդ ողջ ընթացքում անձը կարող է գտնվել նախնական կալանքի տակ։ Ընդ որում, գաղտնիք չէ, որ մինչև բոլորովին վերջերս դատարանների կողմից կալանավորումը կիրառվում էր որպես խափանման հիմնական միջոց՝ գրեթե ամեն անգամ բավարարելով մեղադրանքի կողմի միջնորդությունը։

Այս քայլով պետությունը ցույց կտա, որ հեղափոխությունը հասել է նաև ՔԿՀ-ներ և որ այն ժամանակահատվածը, երբ կալանավորներն ու դատապարտյալները հերթով էին քնում և ընդհանրապես բնակվում էին չափազանց վատթար պայմաններում, պետությունն այսօր հաշվի է առնում և նրանց պատժաչափը կրճատում այս եղանակով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ համոզմունք հայտնելով, որ ներկայացված նախագծի ընդունմամբ՝ հարյուրավոր դատապարտյալների և նրանց ընտանիքների համար պատժաչափի անգամ ոչ մեծ կրճատումը պետության կողմից իրենց հանդեպ մարդասիրության լավագույն դրսևորումը կլինի։

Լուսանկարը՝ Sputnik-ի

Лента

Рекомендуем посмотреть