Պահանջում են կրկին կալանքի տակ առնել Մանվել Գրիգորյանին - RadioVan.fm

Онлайн

Պահանջում են կրկին կալանքի տակ առնել Մանվել Գրիգորյանին

2019-01-11 19:51 , Право, 1907

Պահանջում են կրկին կալանքի տակ առնել Մանվել Գրիգորյանին

Էջմիածնում այսօր ավելի վաղ վերսկսվել, ապա Երևանում շարունակվել է գեներալ Մանվել Գրիգորյանի ազատ արձակումից դժգոհող քաղաքացիների բողոքի ակցիան:

Ցուցարարները ավտոերթով շարժվել են Երևանի Վերաքննիչ քրեական դատարան, որտեղ այսօր սկսվել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքի քննությունը:

Ակցիայի մասնակիցները պահանջում են կրկին կալանքի տակ առնել Մանվել Գրիգորյանին։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2018-ի դեկտեմբերի 21-ին բավարարել էր Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելով շուրջ 6 ամիս կալանքի տակ գնտվող նախկին պատգամավորին։

Նույն օրը՝ կեսգիշերին ընդդեմ այդ որոշման Էջմիածնում մեկնարկեցին բողոքի ակցիաներ, որն այնուհետ տեղափոխվեց Երևան։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանըդատախազության շենքի առջև ցուցարաների հետ զրույցում հայտարարեց, որ պատրաստ են գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշումը բողոքարկել Վերաքննիչ դատարանում:

Մանվել Գրիգորյանը, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու, ինչպես նաև յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու մեջ։

Лента

Рекомендуем посмотреть