Онлайн

Դուշանբեի հայտնի վերելակը կարող է Ղարաբաղի հարցում դառնալ «մահվան վերելակ»․ Աշոտյանն ահազանգում է

2019-01-11 14:02 , Политика, 217

Դուշանբեի հայտնի վերելակը կարող է Ղարաբաղի հարցում դառնալ «մահվան վերելակ»․ Աշոտյանն ահազանգում է

Ադրբեջանը փորձում է Եվրամիության հետ նոր շրջանակային համաձայնագրի տեքստում Ղարաբաղի հարցի շուրջ իր համար նպաստավոր ձևակերպումներ մտցնել և ահռելի ջանքեր է գործադրում՝ այն մինչև այս տարվա ԵՄ ընտրությունները նախաստորագրելու համար։ Այդ մասին գրում է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ահազանգելով, որ «Դուշանբեի հայտնի վերելակը կարող է Ղարաբաղի հարցում դառնալ «մահվան վերելակ»։

«Ադրբեջանական կողմը խիստ դժգոհ էր Հայաստանի հետ համաձայնագրում Ղարաբաղին վերաբերող ձևակերպումներից և մինչ այսօր աշխատանքներ է տանում իր համաձայնագրում առավել բարենպաստ դիրքորոշում կորզելու համար: Հայկական դիվանագիտության առջև կանգնած այս խնդիրը իշխանափոխությունից հետո խորացել է նախևառաջ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նպատակաուղղված քանդում է նախորդ բանակցային փուլում հայկական կողմի բոլոր առկա դիրքերը, փոխարենը բավարարվելով «վերելակային դիվանագիտությամբ»։ Իսկ վերելակները, ինչպես հայտնի է, մի օր բարձրանում են, մի օր՝ իջնում, իսկ մի օր էլ պոկվում և ընկնում փոսը: Հիմնավոր կասկածներ ունեմ, որ Դուշանբեի հայտնի վերելակը կարող է Ղարաբաղի հարցում դառնալ «մահվան վերելակ»,-գրում է Արմեն Աշոտյանը՝ անհասկանալի համարելով, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ինչ լոբբիստական մեխանիզմներով և կառույցներով է աշխատելու Բրյուսելում, քանզի, ըստ Աշոտյանի, «նախկինում եղած ռեսուրսը նոր իշխանությունների հանցավոր կարճատեսության հետևանքով կամ տկարանում է»։

Лента

Рекомендуем посмотреть