Թուրքմենստանի պետհաստատություններում փոխում են նախագահի դիմանկարները՝ ի հաշիվ աշխատակիցների գրպանների - RadioVan.fm

Онлайн

Թուրքմենստանի պետհաստատություններում փոխում են նախագահի դիմանկարները՝ ի հաշիվ աշխատակիցների գրպանների

2019-01-09 19:30 , Мир, 1227

Թուրքմենստանի պետհաստատություններում փոխում են նախագահի դիմանկարները՝ ի հաշիվ աշխատակիցների գրպանների

Թուրքմենստանի դպրոցները, հիվանդանոցները և պետական այլ հաստատություններ երկրի ղեկավարի՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի դիմանկարները փոխարինում են նորով։ Սև մազերով նախագահի լուսանկարին փոխարինելու է Բերդիմուհամեդովի՝ ճերմակած մազերով լուսանկարը։

Պետական կառույցներում Թուրքմենստանի ղեկավարի դիմանկարի թարմացումը համակարգային բնույթ է կրում, սակայն իրականացվում է բյուջետային ոլորտների աշխատակիցների հաշվին:

Թուրքմեն առաջնորդի նոր պաշտոնական դիմանկարը ունենալու համար հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերից 5մանաթ է պահվել։

Նշվում է, որ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի դիմանկարները, որոնք կախված են դպրոցներում, հիվանդանցոներում, նախարարություններում, իրավապահ մարմիններում, մարզական օբյեկտներում, համերգասրահներում, նաև օդանավակայանում պարբերաբար թարմացվում են հաստատությունների միջոցներով։

Թուրքմենստանի նախագահի դիմանկարի պղծման համար երկրում պատիժ է նախատեսված:

Лента

Рекомендуем посмотреть