Որտե՞ղ կարող եք ապրանք վաճառել․ քաղաքապետարանը նշում է հասցեները և վճարի չափերը - RadioVan.fm

Онлайн

Որտե՞ղ կարող եք ապրանք վաճառել․ քաղաքապետարանը նշում է հասցեները և վճարի չափերը

2019-01-09 19:07 , Общество, 2327

Որտե՞ղ կարող եք ապրանք վաճառել․ քաղաքապետարանը նշում է հասցեները և վճարի չափերը

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է մայրաքաղաքի վարչական շրջանների այն շուկաների և տարածքների հասցեները, որտեղ օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրականացնել առևտուր: Տարածքները տրամադրվում են վճարովի կամ անվճար հիմունքներով:

Ըստ այդմ՝

Արաբկիր — Կոմիտաս 53, արժեքը՝ 300-1000 դրամ (առաջին մեկ ամիսը անվճար), Կոմիտաս 55, Հակոբյան 3 (500 դրամ՝ մեկ գծամետրը), Գյուլբենկյան-Սունդուկյան խաչմերուկ, Հր. Քոչար-Փափազյան խաչմերուկ, Տիգրանյան-Մամիկոնյանց խաչմերուկ:

Կենտրոն — Խորենացի 35, «Երևանի թիվ 2» (Գումի կամ Հայկական) շուկա: Համաձայն շուկայի տնօրինության տրամադրած տվյալների` առկա է մոտավորապես 300-400 ազատ տաղավար, որոնց համար վարձավճարը սահմանվում է՝ սկսած 200 դրամից: Շուկայի տնօրինությունը պատրաստակամ է առաջին մեկ ամիսը տարածքները տրամադրել անվճար:

Աջափնյակ — Շինարարների 15: Վարձավճարը՝ օրական 500 դրամ:

Ավան — նախատեսվում է կազմակերպել Տաշքենդի փողոցին հարակից տարածքում:

Նուբարաշեն — 12 փողոցի 3-րդ և 2-րդ շենքերի, 11 փողոցի 16 շենքի հարակից տարածք, անվճար:

Նոր Նորք — Սաֆարյան փող. «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամաս /500 դր./ «Երևան Սիթի» սուպերմարկետի նկուղ անսահմանափակ տեղեր, մեծածախ շուկա՝ ժամային սահմանափակմամբ: Նախատեսվում է ևս մեկ շուկա կազմակերպել 7-րդ զանգվածի տարածքում:

Էրեբունի — Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակի հատվածում գործում է շուկա:

Քանաքեռ-Զեյթուն — Դրոյի 19 շենքի դիմաց

Շենգավիթ — Չեխովի փող. 17/6, Ս. Տարոնցու փող., մետրոյի Շենգավիթ կայարանի դիմաց, Արտաշիսյան փող. 86/6-ի դիմաց

Դավթաշեն – Նորաբաց շուկա , 2 թաղ. 45/7 շ. հարևանությամբ: Ազատ տաղավար՝ 20 հատ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում առկա են ազատ տաղավարներ «Մալաթիա» տոնավաճառի տարածքում (մանրամասն ցանկը՝ առաջիկայում):

Նորք- Մարաշ – նախատեսվում է մինի-շուկա Արմենակյան փողոցի մոտակայքում:

Քաղաքապետ Հայկ Մարությանըհանձնարարել էր Երևանի վարչական շրջանի ղեկավարներին՝ այլընտրանք առաջարկել փողոցում առևտուրը կազմակերպած անձանց։ Երեկ հայտարարվեց հսկողությունն ուժեղացնելու մասին՝ ապօրինի առևտրով զբաղվողներին ուղղորդելով շուկաներ։

Лента

Рекомендуем посмотреть