Զորակոչիկների տեղափոխման հետ կապված երեկվա միջադեպի կարգի դեպքերը բացառելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի կարգադրությամբ զորակոչիկ տեղափոխող տրանսպորտային միջոցներում այսուհետ կգտնվեն ուղեկցող ոստիկանության ծառայողներ:
Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ կոչ անելով քաղաքացիներին հարկ եղած դեպքում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկաններին:
Հիշեցնենք՝ երեկ՝ ձմեռային զորակոչի մեկնարկի օրը, մի խումբ անձիք մեքենաներով արգելափակելով զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի ընթացքը՝ ավտոբուսում վիճաբանություն են հրահրել։ Միջադեպի ընթացքում ոստիկանության որևէ ներկայացուցիչ տարածքում չի եղել։
Միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ, հայտնի է մասնակիցները շրջանակը: