2018 թ. դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում արտակարգ դեպքերի քանակական աճ չի արձանագրվել, սակայն ճանապարհատրանսպորտային պատահարներով պայմանավորված՝ աճել է զոհերի և տուժածների թիվը։ Վիճակագրությունն այսօր լրագրողներին է ներկայացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը։
Քաղաքացիները տոնական օրերին փրկարարներից ոչ միայն արտակարգ իրավիճակներից ելք գտնելու օգնություն են խնդրել, այլև՝ ընդհուպ տոլմա փաթաթելու։
Մանրամասները՝ Լիաննա Մարգարյանի ռեպորտաժում