«Դարն ապրած» մեքենաները ԶՈւ ավտոպարկում տեղ չեն ունենա - RadioVan.fm

Онлайн

«Դարն ապրած» մեքենաները ԶՈւ ավտոպարկում տեղ չեն ունենա

2019-01-08 18:00 , Общество, 1316

«Դարն ապրած» մեքենաները ԶՈւ ավտոպարկում տեղ չեն ունենա

«Նոր մեքենաներով համալրմանը զուգընթաց՝ ավտոպարկից հանվում են այն բոլոր մեքենաները, որոնք իրենց «դարն ապրել են» տարիքային կամ անսարքության առումով։ Մոտակա ժամանակում նախատեսվում է տվյալ գործընթացը շարունակել»,-այդ մասին այսօր ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով հարցին, թե ցավալի ավտոպատահարներից հետո թարմացվու՞մ է արդյոք ԶՈւ ավտոպարկը։

Գեներալ-մայորը տեղեկացրել է, որ վերջին 4 տարվա ընթացքում Զինված ուժերը համալրվել են 2000-ից ավելի նոր մեքենայով, գործընթացը շարունակական է լինելու և առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հատկապես ժամկետային զինծառայողների կողմից վարվող մեքենաներին։

Հավելենք, որ այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը։

Лента

Рекомендуем посмотреть