Նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակների բարձրացման պահանջով Հնդկաստանում այսօր համազգային երկօրյա գործադուլ է սկսվել։ Տեղական արհմիությունների և ձախակողմյան շարժումների նախաձեռնությամբ սկսված գործադուլին մասնակցում էշուրջ 200 մլն մարդ։
Սոցիալական պայմանների բարելավման և գործազուրկ երիտասարդների համար աշխատատեղերի ստեղծման պահանջով փողոց դուրս եկած երկրի բնակիչները մի շարք շրջաններումփակել են երկաթուղին և ճանապարհները, որոշ շրջաններում բախումներ են եղել ոստիկանների և գործադուլավորների միջև։
Քաղաքներում փակ են բազմաթիվ խանութներ, գրասենյակներ։