Այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Քուչակ-Ապարան-Միրաք, Ռյա Թազա-Ալագյազ-Ջամշլու ճանապարհահատվածներում գետնաբուք է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը, դժվարանցանելի է Ապարան-Նիգավան ճանապարհահատվածը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են, ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: