«Մեր բոլոր խնդիրներին կա միայն մեկ լուծում և այդ լուծումը կոչվում է աշխատանք». 10-օրյա արձակուրդից հետո Փաշինյանը փառաբանում է աշխատանքը - RadioVan.fm

Онлайн

«Մեր բոլոր խնդիրներին կա միայն մեկ լուծում և այդ լուծումը կոչվում է աշխատանք». 10-օրյա արձակուրդից հետո Փաշինյանը փառաբանում է աշխատանքը

2019-01-08 14:38 , Общество, 1161

«Մեր բոլոր խնդիրներին կա միայն մեկ լուծում և այդ լուծումը կոչվում է աշխատանք». 10-օրյա արձակուրդից հետո Փաշինյանը փառաբանում է աշխատանքը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ շնորհավորել է տարվա առաջին աշխատանքային օրվա կապակցությամբ:

«Մեր բոլոր խնդիրներին կա միայն մեկ լուծում, բացառիկ լուծում և այդ լուծումը կոչվում է աշխատանք:

Կեցցե՛ աշխատանքը: Ի գործ»,-գրել է վարչապետի պաշտոնակատարը։

Նկատենք՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատավորները Ամանորի և Սուրբ ծննդյան տոներով պայմանավորված՝ 10 օր է արձակուրդում էին, մինչդեռ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի պլանավորման համաձայն՝ 2019-ին աշխատանքային օրերը պետք է սկսվեին հունվարի 3-ից։

«Նման տնտեսական իրավիճակում երկար հանգստանալը ճոխություն է»,-2016-ի դեկտեմբերին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը կարծիք էր հայտնել Կարեն Կարապետյանը՝ 2017-ի դեկտեմբերի 14-ի կառավարության նիստում հավանության արժանացնելով նախածննդյան տոները 2019-ից կրճատելու վերաբերյալ որոշման նախագիծը։

«Վերջին երկար արձակուրդն ա Նոր տարվա, առաջարկում եմ լավ վայելեք, տասնինը թվականի հունվարի 3-ին լինելու ենք աշխատանքի»,-2018-ի տարեմուտին ընդառաջ՝ կառավարության վերջին նիստում ասել էր նախկին վարչապետ Կարապետյանը՝ գործադիրի անդամներին հորդորելով այդ Նոր տարին ավելի գիտակցաբար անցկացնել։

Այդուամենայնիվ, նախածննդյան տոները կրճատելու ու հունվարի 3-ը, 4-ը և 5-ը աշխատանքային դարձնելու վերաբերյալ օրենքի նախագիծը հայաստանյան ներքաղաքական փոփոխությունների ընթացքում այդպես էլ չքննարկվեց ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть