2019-ի առաջին աշխատանքային շաբաթը մուտք ենք գործում օրեցօր ավելացող մտահոգություններով․ Շարմազանով - RadioVan.fm

Онлайн

2019-ի առաջին աշխատանքային շաբաթը մուտք ենք գործում օրեցօր ավելացող մտահոգություններով․ Շարմազանով

2019-01-08 14:30 , Политика, 1283

2019-ի առաջին աշխատանքային շաբաթը մուտք ենք գործում օրեցօր ավելացող մտահոգություններով․ Շարմազանով

«Այսօր մեկնարկեց 2019 թվականի առաջին աշխատանքային շաբաթը, ուր մենք մուտք ենք գործում օրեցօր ավելացող մտահոգություններով»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետակն կուսակցության մամլո խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ թվարկելով մտահոգությունները․

1.Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների թանկացում,

2.2018 թվականի բյուջեյի թերի կատարում կամ չկատարում,

3.Առանց իրական ընդդիմության նոր խորհրդարան,

4.ՀԱՊԿ ում ՀՀ ի դիրքերի թուլացում ու գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստ,

5. Փաշինյանի խոստացած հայ-ռուսական փայլուն հարաբերությունների փոխարեն գազի թանկացում:

«Այս շարքը երկար է, բայց կա մեկ լավ լուր...

Վարչապետի պաշտոնակատարը այս ամենը պարտություն չի համարում։

Փաստորե'ն, մեզ այսպիսի՞ հաղթանակներ և տնտեսական հեղափոխություն է սպասվում...»,-այս հարցադրմամբ եզրափակել է գրառումը Էդուարդ Շարմազանովը։

Лента

Рекомендуем посмотреть