«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»,-Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը Մեջլիսի ամբիոնից հայերենով շնորհավորել է Սուրբ ծնունդը:
«Եկեք միասին շնորհավորենք Հիսուս Քրիստոսի ծնունդը, դուք կարող եք թուրքերեն ասել, մենք հայերեն ասում ենք՝ Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս, բոլորիդ տոնը շնորհավոր»,-ասել է պատգամավորը:
Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ Մեջլիսի հայազգի պատգամավորը հայերենով գրառում է կատարել նաև Twitter-ի իր պաշտոնական էջում.
«Շնորհաւոր Ս. Ծնունդ։ Խաղաղ աշխարհի մը երազով կը շնորհաւորեմ Սուրբ ծնունդը»,- գրել է նա՝ բարեմաղթանքը ստորագրելով որպես՝ Կարօ Փայլան՝ Տիգրանակերտի պատգամավոր։