Հայաստանի կառավարությունը 2019 թվականը հռչակել է կովկասյան ընձառյուծի տարի․ համապատասխան զեկույցը ներկայացվել է գործադիրի այսօրվա նիստում։
«Որոշումը հնարավորություն կընձեռի զարգացնել և հզորացնել հատուկ պահպանվող տարածքները թե՛ բնության պահպանության, թե՛ էկոտուրիզմի կազմակերպման տեսանկյունից»,-ասել է բանպահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը՝ նշելով, որ 2019 թ. ընթացքում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես, թողարկել Կովկասյան ընձառյուծի թեմայով նամականիշ, կազմակերպել Կովկասյան ընձառյուծի միջազգային վեհաժողով, կազմակերպել ցուցահանդեսներ և այլն:
Նախարարի պաշտոնակատարը հիշեցրել է, որ այս տարվա գարնանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի լուսանկարչական թակարդները արգելոցի պատմության մեջ առաջին անգամ կովկասյան ընձառյուծ են ֆիքսել։
Հայաստանում հաշվառված է 7-9 կովկասյան ընձառյուծ:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը