Քաղաքացու օգտին՝ նրա դեմ բողոքին ընթացք չտալու դիմաց 700 դոլար պահանջած ոստիկանության տեսուչը ձերբակալվել է - RadioVan.fm

Онлайн

Քաղաքացու օգտին՝ նրա դեմ բողոքին ընթացք չտալու դիմաց 700 դոլար պահանջած ոստիկանության տեսուչը ձերբակալվել է

2018-12-27 17:23 , Право, 1946

Քաղաքացու օգտին՝ նրա դեմ բողոքին ընթացք չտալու դիմաց 700 դոլար պահանջած ոստիկանության տեսուչը ձերբակալվել է

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը 2018 թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ քաղաքացուց հաղորդում է ստացել այն մասին, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցն իրենից առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 700 ԱՄՆ դոլար գումար-կաշառք է պահանջել՝ ոստիկանությունում ստացված բողոքի ընթացքն իր օգտին լուծելու դիմաց:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ նշելով, որ ձեռնարկված համապատասխան օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կաշառք պահանջողը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ` Ա.Հ-ն է, որը քաղաքացուն խոստացել է, որ գումարի դիմաց նրա դեմ ՀՀ ոստիկանությունում ստացված բողոքին ընթացք չի տրվի, իսկ դիմումատուին կպատասխանեն, որ անհրաժեշտ է դիմել այլ իրավասու մարմնին:

Սակարկությունների արդյունքում պահանջվող կաշառքը դարձել է 500 ԱՄՆ դոլար:

Նախօրեին քաղաքացին ԱԱԾ աշխատակիցների անմիջական վերահսկողության ներքոոստիկանական ծառայողական ավտոմեքենայում Ա.Հ-ին է փոխանցել 500 ԱՄՆ դոլարը, ինչից հետո վերջինս բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից, իսկ գումարը հայտնաբերվել է ավտոմեքենայի սրահից:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ՀՀգլխավոր դատախազության միջոցով փոխանցվել են ՀՀ ՀՔԾ, հարուցվել է քրեական գործ, ոստիկանության տեսուչը ձերբակալվել է:

Лента

Рекомендуем посмотреть