Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 29-ից հունվարի 8-ը ընկած ժամանակահատվածում ԱԻՆ ստորաբաժանումները կաշխատեն ուժեղացված ռեժիմով:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով տոնական օրերն անվտանգ անցկացնելու նպատակով կուժեղացվի հսկողությունը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մշակութային օբյեկտներում կազմակերպվող տոնական միջոցառումների ժամանակ հրդեհային անվտանգության պահանջների կատարման նկատմամբ։
ԱԻՆ-ից ընդգծում են՝ առանձնակի ուշադրության կենտրոնում կլինեն հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները: