Չմշկասահքի սիրահարները կարող են արդեն ժամանցն անցկացնել Կարապի լճի սահադաշտում․ 14-րդ տարեշրջանի մեկնարկն արդեն տրված է, այն իրենց ելույթներով ազդարարել են Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սաները:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ձմեռային մարզաձևերի և ակտիվ հանգստի սիրահարների համար սահադաշտը կաշխատի ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ը, բացառությամբ ժամը 15:30-18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման:
«Սահելու մեկ ժամվա արժեքն անփոփոխ է. սեփական չմուշկներով՝ 500 դրամ, չմուշկի վարձույթի դեպքում՝ 1000 դրամ: Սկսնակներին այստեղ կօգնեն արդեն հմուտ մարզիկները»,-նշված է տարածած հաղորդագրությունում:
Կարապի լճի սահադաշտը կգործի մինչև 2019 թվականի մարտի 1-ը: