ՀՀ տարածքում գիշերը երկրաշարժ է գրանցվել - RadioVan.fm

Онлайн

ՀՀ տարածքում գիշերը երկրաշարժ է գրանցվել

2018-12-26 14:57 , Общество, 1300

ՀՀ տարածքում գիշերը երկրաշարժ է գրանցվել

Դեկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 00:09-ին (Գրինվիչի ժամանակով` դեկտեմբերի 25-ին ժամը 20:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 43.980 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հողորդմամբ՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Բավրա և Աշոցք գյուղերում 3 բալլ ուժգնությամբ:

Лента

Рекомендуем посмотреть