Առաջին անգամ հազարավոր քաղաքացիներ Ամանորը կդիմավորեն գործազուրկի կարգավիճակում․2018-ի թոփ 10-ը՝ ըստ Շարմազանովի - RadioVan.fm

Онлайн

Առաջին անգամ հազարավոր քաղաքացիներ Ամանորը կդիմավորեն գործազուրկի կարգավիճակում․2018-ի թոփ 10-ը՝ ըստ Շարմազանովի

2018-12-25 17:17 , Политика, 1413

Առաջին անգամ հազարավոր քաղաքացիներ Ամանորը կդիմավորեն գործազուրկի կարգավիճակում․2018-ի թոփ 10-ը՝ ըստ Շարմազանովի

Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սահմանադրության ընդունումից հետո առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվել Սահմանադրական դատարանում՝ կազմել է իշխանափոխությունից հետո երկրում առաջին անգամ տեղի ունեցած երևույթների/իրողությունների տասնյակը։

Շարմազանովի գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Այսօր (դեկտեմբերի 24-ին-խմբ․) վարչապետի պաշտոնակատարը հպարտացել է, թե Սահմանադրության ընդունումից հետո առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվել Սահմանադրական դատարանում:

Առաջին անգամվա սիրահարներին ներկայացնում եմ 2018թ. թոփ 10-ը:

Եւ ուրեմն

•Առաջին անգամ կփակվի Սփյուռքի նախարարությունը, չենք ունենա մշակույթի նախարարություն :

• Առաջին անգամ Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:

•Առաջին անգամ հազարավոր քաղաքացիներ Ամանորը կդիմավորեն գործազուրկի կարգավիճակում:

• Առաջին անգամ կալանավորվեց Արցախի հերոս` Արցախի և Հայաստանի նախագահ:

•Առաջին անգամ Արցախյան հերոսամարտը ստորադասվեց «դմփ-դմփ հու»-ի իշխանազավթմանը :

• Առաջին անգամ ունենալու ենք ԱԺ առանց իրական ընդդիմության:

• Առաջին անգամ պաշարվեց Վեհարանը:

• Առաջին անգամ տեղի ունեցավ հարձակում Ամենայն Հայոց Վեհափառի վրա :

• Առաջին անգամ համասեռամոլները հարձակվեցին ոստիկանության վրա :

• Առաջին անգամ երկրի ղեկավարը սեփական ժողովրդին բաժանեց սևերի և սպիտակների: Եվ այս ամենն ընդամենը 8 ամսում»:

Лента

Рекомендуем посмотреть