Երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարների ավելացումը քաղաքացիներին բեռ չի դառնա - RadioVan.fm

Онлайн

Երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարների ավելացումը քաղաքացիներին բեռ չի դառնա

2018-12-25 16:46 , Образование, 2395

Երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարների ավելացումը քաղաքացիներին բեռ չի դառնա

Երևանի ավագանին այսօրվա նիստում հավանություն է տվել Երևան քաղաքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերի նախագծին, որով նախատեսվում է բարձրացնել երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարները։

Ըստ այդմ՝ Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարները՝ գործիքային բաժիններում ուսուցման դիմաց, ավելանալու է 2800 ՀՀ դրամով կամ 16 տոկոսով, երգեցողությանը՝ 4300 ՀՀ դրամով կամ 28,7 տոկոսով, պարարվեստինը՝ 2000 ՀՀ դրամով կամ 15,4 տոկոսով, կերպարվեստինը՝ 300 ՀՀ դրամով կամ 3,3 տոկոսով, թատերարվեստինը՝ 700 ՀՀ դրամով կամ 8,7 տոկոսով:

Քաղաքային իշխանությունները, սակայն, վստահեցնում են, որ երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարների բարձրացումը որևէ բեռ չի ավելացնի քաղաքացիների վրա. Ծառայությունների ավելացված վճարները սուբսիդավորվելու են քաղաքային բյուջեից, այսինքն՝ քաղաքացիները վճարելու են նախկին դրույքաչափերով նախատեսված վճարները։

Անդրադառնալով որոշման նախագծին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ այս փոփոխության նպատակը երաժշտական դպրոցներում դասաժամերն ավելացնելն է, որն էլ կբարձրացնի ուսուցման որակը, ինչպես նաև ուսուցիչների աշխատավարձերը։

2018 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ Երևանի ենթակայության 26 երաժշտական և արվեստի դպրոցներում հիմնական ուսուցմամբ սաների թիվը 8124 է:

Лента

Рекомендуем посмотреть