Սպաների և ենթասպաների նախկինում վերցրած վարկերի տոկոսադրույքները կկրճատվեն - RadioVan.fm

Онлайн

Սպաների և ենթասպաների նախկինում վերցրած վարկերի տոկոսադրույքները կկրճատվեն

2018-12-24 15:23 , Общество, 1168

Սպաների և ենթասպաների նախկինում վերցրած վարկերի տոկոսադրույքները կկրճատվեն

ՀՀ կառավարությունը առաջիկա որոշումներով պատրաստվում է «վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների և ենթասպաների նախկինում վերցրած վարկերը»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, որ որոշման իմաստը այդ վարկերի տոկոսադրույքը մինչև կիսով չափ կրճատելը սպասարկման ժամկետը երկարացնելն է:

«Որպես արդյունք, ասենք եթե ԶՈւ ծառայողը ամեն ամիս վարկի սպասարկման (մարման) համար վճարում է 50 հազար դրամ, նախատեսվող փոփոխություններից հետո այդ նույն, բայց վերակառուցված վարկի համար կսկսի վճարել ասենք՝ 25 հազար դրամ: Մինչեւ կիսով չափ քիչ:

Առաջիկայում կայացվելիք այլ որոշումներով կառավարությունը կանդրադառնա նաեւ նախկին զինվորականներին բնակարաններ ձեռքբերելուն աջակցելու հարցին:

Սա, իհարկե, ամբողջական լուծում չի դառնա, բայց հարցը մեռյալ կետից կշարժվի: Առաջիկայում կարեւոր որոշումներ կկայացնենք նաեւ գործող զինվորականների բնակարանների ձեռքբերման թեմայով»,-եզրափակել է գրառումը Նիկոլ Փաշինյանը։

Лента

Рекомендуем посмотреть