Գեներալ Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել - RadioVan.fm

Онлайн

Գեներալ Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

2018-12-21 21:11 , Право, 2200

Գեներալ Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը այսօր երեկոյան բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը` որոշում կայացնելով 25 մլն դրամ գրավի դիմաց փոխել նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Ի դեպ, նշենք, որ փաստաբանները այս վեց ամիսների ընթացքում բազմիցս բարձրաձայնել են 62–ամյա Մանվել Գրիգորյանի` կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների մասին` նրան ազատ արձակելու միջնորդություններ ներկայացնելով: Մինչ այսօր դրանք դատարանի կողմից մերժվում էին: Դեկտեմբերի 12-ին դատարանը բավարարելով ՀՔԾ-ի միջնորդությունը՝ ևս երկու ամսով երկարացրեց Գրիգորյանի կալանքի ժամկետը՝ մերժելով պաշտպանների միջնորդությունը նրան 20 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատելու վերաբերյալ։

Հիշեցենք՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու, ինչպես նաև յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու մեջ։ Նա կալանքի տակ էր 2018-ի հունիսի 19-ից։

Лента

Рекомендуем посмотреть