Նկարեք քաղաքի կեղտոտ վիճակը և տարածեք քաղաքապետի անձնական ու գործնական էջերում․ կոչ քաղաքացիներին - RadioVan.fm

Онлайн

Նկարեք քաղաքի կեղտոտ վիճակը և տարածեք քաղաքապետի անձնական ու գործնական էջերում․ կոչ քաղաքացիներին

2018-12-21 17:31 , Общество, 1321

Նկարեք քաղաքի կեղտոտ վիճակը և տարածեք քաղաքապետի անձնական ու գործնական էջերում․ կոչ քաղաքացիներին

«Դուք պետք է արթնանաք ու քնեք աղբի նկարներով»,-այդ մասին այսօր հրավիրված Երևանի ավագանու արտահերթ նիստում դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանին ասել է ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ քաղաքացիներին կոչ անելով ֆլեշմոբ անել՝ քաղաքապետի սոցիալական կայքերի անձնական և գործնական էջերին ամեն առավոտ և երեկո ուղարկելով քաղաքի կեղտոտ վիճակը փաստող լուսանկարներ։

Սամսոնյանը շեշտելով, որ ակնկալիքները գործող քաղաքապետից շատ ավելի մեծ են եղել, քան նրա պաշտոնավարման ամիսներին արձանագրել է խմբակցությունը՝ ընդգծել է, որ այս ընթացքում ծագել են մի շարք սկզբունքային հարցեր, որոնց Հայկ Մարությանն այդպես էլ լուծում չի տվել։

Այդ շարքում Սամսոնյանն առանձնացրել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում տեղ գտած աղբահանության երկրորդ օպերատորին ներգրավելու կետը, որի ուղղությամբ, ավագանու անդամի խոսքով, մինչ օրս քայլեր չեն ձեռնարկվել։

Սամսոնյան-Մարության անուղղակի «խայթոցները»՝ Լիաննա Մարգարյանի ռեպորտաժում

Лента

Рекомендуем посмотреть